Էդգար Մանուչարյանը վնասվածք է ստացել

Armenpress 20:07, 31 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը չի հայտավորվել «Ռոստով»-«Ուրալ» հանդիպմանը` վնասվածքի պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին տեղեկացնում է «Սպորտ-Էքսպրես»-ը` խաղի տեքստային ռեպորտաժում: Միաժամանակ, վնասվածքի լրջության վերաբերյալ որևէ տեղեկատվություն դեռևս չկա:

Մրցավեճը մեկնարկել է Երևանի ժամանակով 20:00-ին և Մանուչարյանը չկա ոչ «Ուրալ»-ի մեկնարկային կազմում և ոչ էլ պահեստայինների թվում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am