Մարկո Ռոյսի ապագայով իրենից շատ հետաքրքրվողներ կան

Armenpress 17:18, 31 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ի առաջատար Մարկո Ռոյսը երկար դադարից հետո խոսել է իր տեղափոխության մասին պտտվող լուրերի մասին: «Վերջին շրջանում շատ է խոսվում իմ ապագայի մասին, այդ մասին շատ խոսվեց և շատ գրվեց: Անկողծորեն կասեմ, որ որոշ մարդիկ ավելի շատ են հետաքրքված իմ ապագայի մասին, քան ես ինքս: Մի բան հաստատ է` մենք այսօր մեկնում ենք Մյունխեն երեք միավոր վաստակելու հույսով: Հետո մենք ավելի մեծ խնդիր ունենք` «Գալաթասարայ»-ը: Ահա այսքանն է, որ կարևոր է ինձ համար»«- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին իր Facebook-ի էջում գրել է Ռոյսը:

Բունդեսլիգայի շրջանակներում «Բորուսիա»-ն նոյեմբերի 1-ին կհյուրընկալվի «Բավարիա»-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am