Ռուսական ավտոշարասյունը հումանիտար օգնություն Է հասցրել Դոնեցկ

Armenpress 12:08, 31 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հերթական, թվով չորրորդ ավտոշարասյունը հոկտեմբերի 31-ին հումանիտար օգնություն Է հասցրել Դոնեցկ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: Շուրջ 50 բեռնատարներ բերել են մոտավորապես 500 տոննա ընդհանուր քաշով սննդամթերք ու շինանյութեր:  Եվս մեկ ավտոշարասյուն ընթանում Է դեպի Լուգանսկ. այն նույնպես փոխադրում Է 500 տոննա համանման հումանիտար բեռներ:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է ՌԴ-ի ԱԻՆ-ի փոխղեկավար Վլադիմիր Ստեպանովը, ընդամենը շաբաթվա ընթացքում նախարարության ավտոշարասյուները պլանավորում են Լուգանսկի եւ Դոնեցկի մարզեր տեղափոխել մինչեւ 300 տոննա հումանիտար օգնություն:

Առաջին երեք ավտոշարասյուները Դոնեցկ եւ Լուգանսկ են հասցրել ընդհանուր առմամբ 6 հազար տոննա բեռներ՝ սննդամթերք, այդ թվում՝ ձավարեղեն ու պահածոներ, ինչպս նաեւ դեղորայք, գեներատորներ, տաք հագուստ, շշալցված ջուր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am