ՌԴ-ի արտաքին քաղաքականությունը բարդացնում է աշխարհում հակամարտությունների կանխումը. Քերի

Armenpress 10:26, 31 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը բարդացնում է համաշխարհային ասպարեզում հակամարտությունների կանխման եւ ընդհանուր հիմնախնդիրների լուծման նպատակով միջազգային հանրակցության ջանքերի համախմբան հնարավորությունը: Այս կարծիքը, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:

Վաշինգտոնում ելույթ ունենալով համաժողովում, որը կազմակերպվել էր Ասպենյան գիտահետազոտական ինստիտուտի եւ Atlantic շաբաթաթերթի կողմից, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Ռուսաստանի ղեկավարությանը մեղադրել է այն բանում, որ նրա «գործելակերպը խիստ բարդացնում է հակամարտություններից խուսափելու եւ խաղաղության էներգիայի օգտագործումն սկսելու ու այդ ուղղությամբ առաջ շարժվելու հնարավորությունը»:

Քերիի տեսանկյունից՝ պատմության ներկա փուլում «երկրներն իրենց մկաններն են ցույց տալիս, պաշտպանում իրենց շահերը, նրանք ավելի մեծ տնտեսական անկախություն ունեն»:

Քերին նաեւ մերժել է այն թեզիսը, ըստ որի ամերիկյան նախկին հզորությունն սպառվում է: «Մենք առաջատարն ենք այն ամենում, ինչով զբաղվում ենք աշխարհում»,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am