Մ-1 միջպետական ավտոճանապարհին «Երազ» մակնիշի մեքենա է այրվել

Armenpress 09:45, 31 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 31-ին` ժամը 00.16-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի 12-րդ կմ-ում այրվում է «Երազ» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 00.46-ին, մարվել՝ 00.58-ին: Ամբողջությամբ այրվել է Ե. Մ.-ին պատկանող չշահագործվող «ԵՐԱԶ» մակնիշի ավտոմեքենան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am