ՕՊԷՔ-ը կպահպանի նավթի արդյունահանման ներկայիս ծավալները

Armenpress 14:39, 30 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԷՔ) առաջիկա ամիսներին նավթի արդյունահանման ներկայիս ծավալների Էական փոփոխություններ չի պլանավորում եւ ամբողջ 2015 թվականի ընթացքում կպահպանի նավթի արդյունահանման ներկայիս չափը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Աբդալա Սալեմ ալ Բադրին, որը մասնակցում Է Լոնդոնում ընթացող Oil and Money միջազգային խորհրդաժողովին:

«Ես չեմ կարծում, որ արտադրության ծավալների տեսակետից առաջիկա 2015 թվականը կտարբերվի ընթացիկ 2014-ից»,-ընդգծել Է ալ Բադրին: Նրա խոսքով՝ ՕՊԷՔ-ի երկրների նավթի պահանջարկը գալիք տարի կկազմի օրական 29,5-30 բարել: «Դա գործնականում հենց այնքան Է, որքան մենք այժմ արտադրում ենք»,-նշել Է նա:

ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղարն ասել Է, որ նավթի շարունակվող արժեզրկումը կարող Է հանգեցնել համաշխարհային նավթաշուկայից դժվար կորզվող նավթի ծավալի կեսի հեռանալուն, ներառյալ թերթաքարայինը: «Նավթի ներկայիս գների պայմաններում դժվար կորզվող նավթի մինչեւ 50 տոկոսը կանհետանա շուկայից»,-ընդգծել Է նա: Ալ Բադրիի խոսքով՝ դժվարաթափանց շերտերից արդյունահանվող նավթը բարելի 90-100 դոլար գին Է պահանջում:

«Մենք գտնում ենք, որ նավթի ցածր գների հետեւանքները շուկան իր վրա կզգա միայն 2015 թվականին»,-նշել Է ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղարը: Որպես իր եզրակացությունների ապացույց, նա բերել Է այն փաստը, որ թերթաքարային նավթ արդյունահանող ընկերություններն այժմ փորձում են հեջավորել նավթի ապագա ցածր գները:

Անդրադառնալով շուկայի ներկա դրությանը՝ ալ Բադրին ասել Է, որ «այժմ պահանջարկի նկատմամբ առաջարկի գերազանցումը կազմում Է օրական միայն 1 մլն բարել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am