Դոլարն ու եվրոն թանկացել են

Armenpress 16:45, 29 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հոկտեմբերի 29-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.31  դրամով և կազմել 411.55  դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.98 դրամով և կազմել 523.86 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության  հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով`  կազմելով  9.62 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը աճել է 2.73 դրամով և կազմել  663.54 դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հոկտեմբերի 29-ին կազմել է 16 հազար 206.62  դրամ, արծաթի գինը՝ 226.6  դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 526.47 դրամ։

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am