ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի ծախսերն օրական ավելացել են 700 հազար դոլարով. Պենտագոն

Armenpress 11:14, 28 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ անցկացվող հակաահաբեկչական գործողության շրջանակներում ԱՄՆ-ի ծախսերն օրական ավելացել են 700 հազար դոլարով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ծախսերն աճում են»,- ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը, որը չի ցանկացել հայտնել իր անունը: Ռազմական գերատեսչութան տվյալների համաձայն՝ ծախսերի վերահաշվումից հետո պարզ Է դարձել, որ ներկայում ԱՄՆ-ի կառավարությունը գործողությունն իրականացնելու համար ստիպված Է օրական ծախսել 8,3 մլն դոլար, ավելի վաղ այդ գումարը կազմում Էր 7,6 մլն դոլար:  

Ընդամենն այս տարվա օգոստոսից, երբ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն սկսեցին ավիահարվածներ հասցնել ԻՊ-ի զինյալների դիրքերին, Սպիտակ տունը ծախսել Է 580 մլն դոլար: Աղբյուրի խոսքով՝ ավելի վաղ այդ գումարը գնահատվում Էր 420 մլն դոլար: Հաշվի են առնված օգոստոսի 6-ից մինչեւ հոկտեմբերի 16-ն ընկած շրջանի տվյալները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am