Դոնբասում իրավիճակը կիրակի հանգիստ է

Armenpress 12:20, 26 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնբասում իրավիճակը կիրակի հանգիստ է, կրակոցներ և ռազմական բնույթի այլ գործողություններ չեն արձանագրվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի մամուլի հաղորդագրության համաձայն, ուժայինները շարունակում են իրականացնել համապատասխան հանձնարարությունները, պաշտպանում և հսկում են ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները:

Ուժեղացված ռեժիմով պահպանվում է հասարակական կարգը, այդ թվում` ընտրատեղամասերում, ուժայինները ջանում են վերահսկվող տարածքներում պահպանել խաղաղ բնակիչների անվտանգությունը :

Իրավիճակը հանգիստ է նաև Դոնեցկի օդանավակայանի տարածքում, Դեբոլցովո, Մարիուպոլ և Սմելի քաղաքներում: Բնակավայրերը գտնվում են ուժայինների հսկողության ներքո:

Դոնեցկի քաղաքային խորհուրդը ևս հաստատել է Կիևի տեղեկությունները. Քաղխորհրդի տվյալներով, Դոնեցկում իրավիճակը շարունակում է հանդարտ մնալ: Հասարակական տրանսպորտի և կոմունալ ծառայությունների աշխատանքն ընթանում է բնականոն հունով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am