Գերմանիան կարևորում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության ընդլայնումը. Շտայնմայեր

Armenpress 19:15, 23 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալաբանդյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ասել է, «Ուրախ եմ Երևանում ողջունել հին բարեկամի, որի հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Վերջին մեր հանդիպումը հունիս ամսին էր՝ Բեռլին իմ այցելության ընթացքում: Մեր հանդիպումների շարքը սկսել ենք դեռ 2008թ. հունիսին։ Հայ-գերմանական հարաբերությունները վերջին երկու տասնամյակի ընթացքում շարունակական զարգացում են ապրել։ Եվ առանձնահատուկ գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ դրանք նոր դինամիկա են ստացել վերջին տարիների ընթացքում, ինչն արտահայտվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ և փոխայցելություններով»: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդուելության համար` նախարար Շտայնմայերը նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության ընդլայնումը և ինքը հենց այդ ուղերձով է ժամանել Երևան:

Նախարարները հանգամանալից քննարկել են տարբեր ոլորտներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող գործընկերության հեռանկարները, մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի վերաբերյալ։ Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակությամբ են արձանագրել, որ երկու երկրների միջև ձևավորված քաղաքական կանոնավոր երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտը, միջխորհրդարանական համագործակցությունը, առևտրատնտեսական, մշակութային, գիտա-կրթական, ռազմական կապերը, ապակենտրոնացված փոխգործակցությունը շարունակաբար զարգացել և ամրապնդվել են: Երկկողմ առևտրատնտեսական կապերի քննարկման ժամանակ նախարարները համակարծիք են եղել, որ այս հարցում մեծ նպաստ են բերում հայ-գերմանական գործարար համաժողովները, որոնք պարբերանար կազմակերվում են մեր երկրների գործարար համայնքների միջև: Այս առումով կարևորվել է հոկտեմբերի 13-ին Երևանում անցկացված հայ-գերմանական գործարար հանդիպումը` գերմանացի գործարարների տարածաշրջանային տնտեսական առաքելության շրջանակներում: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, դրանց իրավական նոր հիմք ստեղծելուն ուղղված աշխատաքներին:

Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին է ներկացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ մինիսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը:

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ թեմաների՝ ուկրաինական ճգնաժամի, Սիրիայում, Իրաքում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ, անդրադարձան իրանական միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին:

Հանդիպումից հետո նախարարներն հանդես եկան համատեղ մամլո ասուլիոսվ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am