«Զվարթնոց»-ում ծեծի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Armenpress 17:41, 23 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները հոկտեմբերի 22-ին` ժամը 18.55-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնից բերման են ենթարկել 1960թ. ծնված Սուրեն Փ.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, 1960թ. ծնված Սուրեն Փ.-ն հուլիսի 10-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծը/ մեղադրանքով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am