Արգենտինայում հայտնաբերել են կենդանիների ավելի քան 230 մլն տարեկան քարացուկներ

Armenpress 16:51, 23 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի Սան Խուանի նահանգում հայտնաբերվել են նախապատմական կենդանիների ավելի քան 230 միլիոն տարեկան քարացած մնացորդներ, որոնք աչքի են ընկնում մեծ բազմազանությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին:

Նահանգի Բնական գիտությունների ինստիտուտի հետազոտող Կարինա Կոլոմբին լրագրողներին հայտարարել Է. «Հինգ սանտիմետրից պակաս չափով ավելի քան հարյուր փոքր կենդանիներ. սա ցնցող գտածո Է: Որոշների մոտ պահպանվել են ծնոտներն ու ատամները»:    

Մնացուկները հայտնաբերվել են Սան Խուան քաղաքից 150 կիլոմետր արեւելք ընկած Մարայեսի շրջանում: Այս հայտնագործությունն ըստ կարեւորության մասնագետները համեմատում են Իսչիգուալաստո ազգային պարկի հետ, որը նաեւ անվանում են Լուսնի հովիտ, որտեղ ավելի վաղ գտել են հնադարյան կենդանիների բազմաթիվ մնացորդներ:

Կոլոմբին պատմել Է, որ մնացորդները հայտնաբերել են 80 կիլոմետր շառավղով տարածքում: Գիտնականները կարծում են, որ խոսքը վերաբեում Է յուրատեսակ գերեզմանի: Նրանց կարծիքով՝ խոշոր կենդանիները որսացել են ավելի մանրերի եւ դրանց բերել այստեղ, որպեսզի միասին ուտեն: Հայտնաբերված ոսկորների վրա գտնվել են ատամների հետքեր, հաորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am