Նոր ծառայություն Բրիտանիայում. տաքսի՝ սպիտակամորթ վարորդով

Armenpress 16:25, 23 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Ռոչդեյլ քաղաքում տաքսամոտորային ֆիրմաներից մեկը հայտարարել է նոր ծառայության մասին. սպասարկյալի հատուկ խնդրանքով այն վերջինիս մեքենա է ուղարկում սպիտակամորթ բնիկ բրիտանացի վարորդով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Car 2000 ընկերության սեփականատեր Սթիվեն Քեմպբելը հայտարարել Է, որ հարգում Է վարորդի մաշկի գույնի ընտրության՝ ուղեւորների իրավունքը, եւ, եթե սպառողները հետաքրքրություն են հանդես բերում որոշակի ծառայության նկամամբ, ապա ընկերությունն ամեն ինչ անում Է պահանջարկը բավարարելու համար:  

Քեմպբելի խոսքով՝ իր ֆիրման շաբաթը մինչեւ 60 պատվեր Է ստանում հենց սպիտակամորթ վարորդով մեքնա տրամադրելու խնդրանքով, ընդ որում սպասարկյալները գերադասում են գործածել «տեղացի» բառը:

2012 թվականի մայիսին Ռոչդեյլի դատարանը դատապարտել Է ինը մարդու, որոնք մասնակցել են անչափահասների սեռական շահագործմամբ զբաղվող հանցավոր խմբավորմանը: 

Նրանցից երկուսն աշխատել են Eagle Taxis տաքսամոտորային ընկերությունում, որն ավելի ուշ ձուլվել Է Car 2000 ընկերության հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am