226 հազար ուկրաինացիներ են փախստականի կարգավիճակ կամ ապաստան խնդրել Ռուսաստանում

Armenpress 10:33, 23 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրեթե 226 հազար ուկրաինացիներ են փախստականի կարգավիճակ կամ ժամանակավոր ապաստան խնդրել Ռուսաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ի Համերկրային միգրացիոն ծառայությունում:

«Այսօրվա դրությամբ փախստականի կարգավիճակ եւ ժամանակավոր ապաստան ստանալու խնդրանքով դիմել են Ուկրաինայի հարավ-արեւելքի գրեթե 226 հազար քաղաքացիներ»,- ասել են գերատեսչությունում:

Ավելի վաղ այստեղ հայտնել էին, որ գրեթե 200 հազար ուկրաինացիներ արդեն ժամանակավոր ապաստան կամ փախստականի կարգավիճակ են ստացել ՌԴ-ում:

Ներկա պահին ժամանակավոր տեղավորման կետերում գտնվում են շուրջ 46 հազար ուկրաինացիներ, մասնավոր հատվածում տեղավորված են ավելի քան 400 հազար քաղաքացիներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am