Ցրտահարությունից խուսափելու համար անհրաժեշտ է 2-3 օրում ավարտել բերքահավաքի աշխատանքները

Armenpress 21:40, 22 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է գյուղացիական տնտեսություններին օգտվել առաջիկա 2-3 օրերին սպասվող բարենպաստ եղանակից և ավարտել բանջարաբոստանային մշակաբույսերի, կարտոֆիլի, խաղողի ու պտուղների բերքահավաքի աշխատանքները` բերքի հնարավոր ցրտահարություններից խուսափելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am