Գրիգոր -Սևակ Մխիթարյանը հաջողությամբ է մեկնարկել Ամերիկա աշխարհամասի առաջնությունում

Armenpress 15:50, 22 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրիգոր -Սևակ Մխիթարյանը հաջողությամբ է մեկնարկել Ամերիկա աշխարհամասի առաջնությունում: 

Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Բրազիլիայի Պրայա դա Պիպա քաղաքում անցկացվող Ամերիկա աշխարհամասի առաջնությունում հինգ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Նա միայն կես քայլով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Ալեքսանդր Շաբալովից (ԱՄՆ): «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  տեղեկացնում է Armchess կայքը:

Բրազիլիայի անհատական առաջնություններին Մխիթարյանը մասնակցում է 2005 թվականից և այդ ընթացքում նվաճել է երեք մեդալ՝ 2012 թվականին դառնալով հաղթող, 2013 -ին՝ արծաթե, իսկ 2009-ին՝ բրոնզե մեդալակիր։  2013 թվականին Նիդեռլանդներում մասնակցել է Tata Steel Chess հեղինակավոր փառատոնի C խմբի մրցաշարին և զբաղեցրել 4-րդ տեղը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am