Տիմոշենկոն պահանջել Է հանրաքվե անցկացնել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու շուրջ

Armenpress 14:37, 22 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բատկիվշչինա» համաուկրաինական միավորման առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն այն կարծիքին Է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պետք Է հայտարարի խորհրդարանական ընտրությունների օրը ՆԱՏՕ-ին երկրի անդամակցելու շուրջ հանրաքվեի անցկացման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուկրաինայի խորհրդարանի արտահերթ ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 26-ին:

«Այդ գործընթացը մենք կարող ենք սկսել համաուկրաինական հանրաքվեի անցկացմամբ: Մեր թիմը ուկրաինացիների 3,3 միլիոն ստորագրություններ Է հավաքել, որպեսզի խորհրդարանական ընտրությունների հետ միասին հանրաքվե անցկացվի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու շուրջ»,-լրագրողներին ասել Է Տիմոշենկոն Կիեւում Ուկրաինայի նախագահի վարչակազմի շենքի մոտ կայացած ակցիայի ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am