Վենեսուելան բյուջեն կկազմի՝ ելնելով բարել նավթի 60 դոլար գնից

Armenpress 11:04, 22 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի 2015 թվականի բյուջեի նախագիծը կազմված Է բարել նավթի 60 ամերիկյան դոլար տարեկան միջին արժեքի հաշվարկով, իսկ դրա եկամտային մասը գնահատված է 741,7 միլիարդ բոլիվար (պաշտոնական փոխարժեքով գրեթե 118 միլիարդ դոլար), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Noticias24 հրատարակության տվյալներով՝ Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Ռոդոլֆո Մարկո Տոռեսը հոկտեմբերի 21-ին երկրի հիմնական ֆինանսական փաստաթղթի նախագիծը ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը:

Այժմ շուկայում մեկ բարել վենեսուելական նավթի արժեքը կազմում Է 77,65 ամերիկյան դոլար, ինչն ամենացածր ցուցանիշն Է վերջին չորս տարում: Վենեսուելան օրական արտահանում Է մոտավորապես 2,5 միլիոն բարել նավթ, որի հիմնական մասը գնում Է ԱՄՆ եւ Չինաստան: Վենեսուելայի արտահանման մեջ նավթն ամենակարեւոր դերն Է խաղում. դրան Է բաժին ընկնում արտաքին առեւտրից ստացվող յուրաքանչյուր 100 դոլարից 96-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am