ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը անհրաժեշտ է համարում հակաահաբեկչական կոալիցիայի վերականգնումը

Armenpress 20:56, 21 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ցանկանում է վերականգնել միջազգային հակաահաբեկչական կոալիցիան`  պայքարելու համար նոր սպառնալիքների դեմ: Այս մասին Բորդյուժան ասել է Վիեննայի «Ռուսական գիտության և մշակույթի» կենտրոնում կայացած կլոր սեղան-քննարկման ժամանակ: «Անհրաժեշտ է շտապ վերականգնել  համագործակցությունը, որը սկսվել էր 2001 թվականից: Եթե դա տեղի չունենա, մենք կարող ենք ականատես լինել անվտանգության ոլորտում լուրջ խնդիրների, որոնք վերաբերում են ոչ միայն Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, այլև Եվրոպային»,- նշել է նա:

Ինչպես հայտնում է  «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ նեկայումս համագործակցությունն ընդատվել է մի շարք հարցերի պատճառով, որոնք անհանգստացնում են ողջ աշխարհին:

Խոսելով ՀԱՊՀ երկրներին վերաբերող  սպառնալիքների մասին` գլխավոր քարտուղարը շեշտել է Աֆղանստանում կիսատ մնացած միջազգային առաքելությունը, որը «հանգեցրել է»  այն բանին, որ «Թալիբանը» ուժ է հավաքում և արդեն տեղակայվում է պետության հյուսիսային շրջաններում: Բորդյուժան առանձնացրել է նաև հայ-ադրբեջանական հակամարտության հնարավոր սրումը և «ռազմական ճանապարհով հարցի լուծումը, ինչպես հայտարարում է Ադրբեջանի նախագահը»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am