Հայաստան կայցելի Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հոկտեմբերի 23-ին պաշտոնական այցով Երևան կայցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Գերմանիայի արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։
Հոկտեմբերի 23-ին տեղի կունենան Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամուլի ասուլիսը։
Նույն օրը Գերմանիայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:- ՀՀ դեսպանը կարևորել է Իրանի հետ տնտեսական հարաբերությունները
խորացնելու անհրաժեշտությունը
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին: - ՀՀ դեսպանը և Կանադայի ԱԳ նախարարն ընդգծել են առևտրատնտեսական
կապերը խորացնելու անհրաժեշտությունը
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում դինամիկ համագործակցությանը: - Թեհրանում կայացել են հայ-իրանական հյուպատոսական խորհրդատվություններ
Պատվիրակությունները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: - Չեխիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային
հնարավորությունները
Տիգրան Սեյրանյանն աշխատանքային այց է կատարել Հրադեց Կրալովիի երկրամաս: - Տիգրան Սարգսյանը Վաշինգտոնում խոսել է տարբեր ոլորտներում հայ-կիպրական
համագործակցությունից
ԱՄՆ-ում տեղի է ունեցել Կիպրոսի և համահունական հարցերին նվիրված 31-րդ տարեկան համաժողովը:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ