Ստամբուլում խլում են հայկական հիվանդանոցին պատկանող տարածքը

Armenpress 15:21, 21 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Զեյթինբուռնու շրջանի գործադիր իշխանությունը որոշել է հանրային զբոսայգու վերածել հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցին պատկանող 8660 քառ.մ տարածքը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Yurt թերթը:

Թերթը նշում է, որ հայկական հիվանդանոցի հոգաբարձուները դեմ են հանդես եկել իշխանությունների այդ որոշմանը եւ փորձելու են նրանց հետ պահել այդ մտքից:

Ըստ թերթի` հիշյալ տարածքը ֆինանսական տեսակետից մեծ արժեք է ներկայացնում:

Ստամբուլում գտնվող Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցը համարվում է Թուրքիայի լավագույն բուժհաստատություններից մեկը: Այդտեղ բուժում են անցնում նաեւ Թուրքիայի իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am