Արոնյանը և դարձյալ 5 շախմատիստ փետրվարին կմասնակցեն Ցյուրիխի գերխոշոր մրցաշարին

Armenpress 15:44, 20 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լեւոն Արոնյանը 2015 թ. փետրվարի 13-19-ը կմասնակցի «Ցյուրիխի շախմատային մարտահրավեր» գերհզոր մրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը եւ Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան):  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Armchess կայքը:

Ցյուրիխի գերխոշոր մրցաշարի գործող չեմպիոնն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am