Ռումինիայի Արվեստի ազգային թանգարանում կկայանա Հայաստանի պատմությանը նվիրված ցուցահանդես

Armenpress 18:00, 9 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ֆրանսաբնակ հայագետ Կլոդ Մութաֆյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են 2015 թվականին Ռումինիայի Արվեստի ազգային թանգարանում կայանալիք Հայաստանի պատմությանը նվիրված մեծ ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Ցուցահանդեսի համակարգող Կլոդ Մութաֆյանը ներկայացրել է արդեն կատարված աշխատանքն ու հետագա անելիքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am