«Վիկիպեդիայի» աշխարհում առաջին հուշարձանի հեղինակը հայ է` Լեհաստանից

Armenpress 16:48, 8 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում կկանգնեցնեն «Վիկիպեդիա» ինտերնետ-հանրագիտարանի՝ աշխարհում առաջին հուշարձանը: Կոթողը կհայտնվի Սլուբիցե քաղաքում՝ Գերմանիայի հետ սահմանից ոչ հեռու: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը:

Հուշարձանը կանգնեցնելու նախաձեռնությամբ չորս տարի առաջ հանդես Է եկել Սլուբիցեի Կոլեգիում Պոլոնիկումի տնօրեն Կշիշտոֆ Վոյցեխովսկին: Երկու գործընկեր համալսարանների՝ Պոզնանի՝ Ադամ Միցկեւիչի անվան համալսարանի եւ Օդերի Ֆրանկֆուրտի Վիադրինա եվրոպական համալսարանի այդ համատեղ գիտադիդակտիկ հարթակը հիմնվել Է 1992 թվականին:

Պլանի համաձայն՝ հուշարձանը կկանգնեցնեն քաղաքի Ֆրանկֆուրտյան հրապարակում: Նախագծի հեղինակը 30-ամյա քանդակագործ Միհրան Հակոբյանն Է, որը Կոլեգիումում ուսումնասիրում Է բանասիրություն: Հուշարձանի կոմպոզիցիայի մասին միայն հայտնի Է, որ դրա բարձրությունը 1,7 մետր Է: Նախագծի արժեքը 50 հազար զլոտի Է (12 հազար եվրո): Այդ միջոցները տրամադրվում են մունիցիպալ բյուջեից: Հուշարձանի բացման արարողությունը պլանավորված Է հոկտեմբերի 22-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am