Երևանում խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացի է հայտնաբերվել

Armenpress 14:13, 2 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հոկտեմբերի 1-ին` ժամը 18.00-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 44 հասցեի մոտից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1964թ. ծնված Հ.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, 1964թ. ծնված Հ.-ն սեպտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am