«Բորուսիա»-ն հաղթեց «Անդերլետխ»-ին. Չեմպիոնների լիգա

Armenpress 00:37, 2 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն առանց խնդրի հաղթեց «Անդերլեխտ»-ին: 

Դորտմունդցիներն արագորեն առաջ անցան հաշվի մեջ: Ստանալով գնդակը Շինջի Կագավայից «Բորուսիա»-ի իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլին առաջ մղեց դորտմունդցիներին: «Բորուսիա»-ն ակնհայտ առավելություն ուներ առաջին կեսի ընթացքում: Գերմանիայի ազգային թիմի անդամ Քևին Գրոյսկրոյցը չկարողացավ օգտվել տրված հնարավորությունից: Երկրորդ կեսում «Բորուսիա»-ն տիրում էր խաղային իրավիճակին և գնդակին տիրելու առավելությունը կրկին դորտմունդցիների կողմն էր, սակայն դարպասի գրավում չէր արձանագրվում մինչև հանդիպման 70-րդ րոպեն: Ադրիան Ռամոսը դուրս գալով փոխարինման և կրկնապատկեց խաղի հաշիցը: 10 րոպե անց Ռամոսը դարձավ նաև դուբլի հեղինակ` հաշիվը դարձնելով 0-3: 

Երկու տուրերից հետո D խմբի միանձնյա առաջատարը Դորռմունդի «Բորուսիա»-ն է, երկրորդ տեղում 3 միավորով «Արսենալ»-ն է: Մեկական միավոր ունեն «Անդերլեխտ»-ը և «Գալաթասարայ»-ը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am