Բերլուսկոնին քննադատել է Էրդողանին

Armenpress 13:58, 1 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին խստորեն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր ղեկավարած պետությունում աշխարհիկությունից հետքայլ անելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Բերլուսկոնին Հռոմում մասնակցել է մի ցուցահանդեսի, որի ժամանակ տեղեկանալով, թե այն կազմակերպվելու է նաև Ստամբուլում, բարևներ է փոխանցել Էրդողանին: Դրանից հետո նա իր դժգոհությունն է հայտնել կրթական հաստատություններում գլխաշոր կրելու և շպար չօգտագործելու վերաբերյալ օրենքի կիրառման կապակցությամբ: «Էրդողանը աշխարհիկությունից դեպի իսլամիզմ տանող շատ վախենալու քայլեր է կատարում»,- ասել է Բերլուսկոնին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am