Հայաստանի դահուկային սպորտի հավաքականն այսուհետև կմարզի Արթուր Միքայելյանը

Armenpress 13:03, 1 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի դահուկային սպորտի հավաքականը նոր մարզիչ ունի. Արթուր Միքայելյանը նշանակվել է ՀՀ դահուկային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ: Նման որոշում կայացվել է Ծաղկաձորում օրերս կայացած դահուկային սպորտի ֆեդերացիայի գործկոմի նիստում: Միքայելյանը հայկական դահուկային սպորտի մեր օրերի լավագույն ներկայացուցիչ Սերգեյ Միքայելյանի հայրն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Միքայելյանը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է նաև մինչև 2010 թվականը: Այժմ նա փոխարինում է Սլավիկ Սարգսյանին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am