ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Սերբիա

Armenpress 10:51, 1 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հրավերով 2014թ. հոկտեմբերի 2-ին պաշտոնական այց կկատարի Սերբիա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Բելգրադում նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Սերբիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, Սերբ ուղղափառ եկեղեցու պատրիարքի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am