Հովիկ Աբրահամյանն աշխատանքային ճաշ է ունեցել Հունաստանի նախագահի հետ

Armenpress 17:04, 30 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն  աշխատանքային ճաշ է ունեցել պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի վարչապետը և Հունաստանի նախագահը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների բազմադարյա պատմամշակութային կապերը և կարևորել տարբեր ոլորտներում հայ-հունական արդյունավետ համագործակցության ամրապնդումն ու հետագա զարգացումը:

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Հունաստանի կառավարությունները պետք է շարունակեն ջանքեր գործադրել՝ երկկողմ տնտեսական հարաբերություններն ավելի ակտիվացնելու, առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու և համատեղ տարբեր ծրագրեր իրականացնելու համար:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am