Արազ Օզբիլիսը վերականգնողական կուրս է անցնում Տարասովկայի բազայում

Armenpress 16:02, 30 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլի Արազ Օզբիլիսը վերականգնողական կուրսն անցկացնում է «Սպարտակ»-ի Տարասովկայի մարզաբազայում:

Օրերս Օզբիլիսի վիրահատությունից հետո քանդել են կարերը: Օզբիլիսն արդեն սկսել է վերականգնողական հատուկ կուրսը: Վերականգնողական շրջանի ընթացքում Օզբիլիսը անցնում է հատուկ ֆիզիկական կուրսեր և անհատական մարզման ծրագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը:

Ազգային թիմի անդամը վնասվածք էր ստացել Ալժիր-Հայաստան ընկերական խաղի ժամանակ դեռևս մայիսին: Օզբիլիսը կրկնակի վիրահատություն է տարել Հռոմում և այժմ վերականգնողական կուրս է անցնում:  Երկրորդ վիրահատությունից հետո անցել  է 12 օր:   Արազ Օզբիլիսը չի մասնակցի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Սերբիա խաղին, որը կկայանա հոկտեմբերի 11-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am