Վրաստանի նախկին վարչապետ Ժվանիայի դիակը կարտաշիրիմվի

Armenpress 14:02, 30 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի դատախազությունը որոշում է կայացրել Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի դիակն արտաշիրմելու վերաբերյալ, որը մահացել է 2005 թվականին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ինչպես սեպտեմբերի 30-ին լրագրողներին հայտարարել Է Ժվանիայի մահվան գործը վարող դատախազ Ռեւազ Նադոյը, արտաշիրմումը կկատարեն օտարերկրացի փորձագետները: Ժվանիայի ընտանիքն արդեն հայտնել է, որ համաձայն է արտաշիրմմանը, ասել է նա:    

Նախկին վարչապետին, որը եղել Է «Վարդերի հեղափոխության» առաջնորդներից մեկը, մեռած են գտել 2005 թվականի փետրվարին: Բացի նրանից, բնակարանում գտնվել Է նաեւ Քվեմո Քարթլիի (շրջան Արեւելյան Վրաստանում) փոխնահանգապետ Ռաուլ Յուսուպովի մարմինը:

Այն ժամանակ հետաքննությունը պարզել Է, որ Ժվանիան մահացել Է շմոլագազից թունավորման հետեւանքով: «Վրացական երազանք» կոալիցիայի՝ իշխանության գլուխ անցնելուց հետո սկսվել Է վարչապետի մահվան պատճառների կրկնական հետաքննություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:-



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am