Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա նիշից ցածր է 6 սանտիմետրով

Armenpress 12:57, 30 Սեպտեմբեր, 2014

ԳԱՎԱՌ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած Սեւանա լճից ոռոգման նպատակներով ջրի բացթողումները մոտ երկու շաբաթ դադարեցված են, այդուհանդերձ, լճի մակարդակը շարունակում է նվազ մնալ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2014 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 24 սանտիմետր բարձրության վրա, որը 6 սանտիմետրով նվազ է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն աղբյուրի համաձայն` նախորդ շաբաթվա ընթացքում Սեանի մակարդակն իջել է մեկ սանտիմետրով եւ գրանցված տեղումների շնորհիվ բարձրացել նույնչափ: Սեւան թափվող գետերում վերջին երկու օրերի տեղումների արդյունքում դիտվել է փոփոխական ռեժիմ:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am