Աղդամի ուղղությամբ ԵԱՀԿ մոնիթորինգն ընթացել է առանց միջադեպերի
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` ԵԱՀԿ-ն սեպտեմբերի 30-ին մշտադիտարկում է իրականացրել Աղդամի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մշտադիտարկումն ընթացել է առանց միջադեպերի:
Հայկական կողմից մշտադիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Պիտեր Սվեդբերգը:
Հակառակ կողմից մոնիթորինգն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնական Եվգենի Շարովը:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ