Օբամայի Գաղտնի ծառայությունն ավելի քան 1000 սխալ է թույլ տվել. National Review

Armenpress 11:37, 30 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարաք Օբամայի Գաղտնի ծառայության ներքին հաշվետվության համաձայն՝ վերջինիս աշխատակիցներն առնվազն հազար վրիպում են թույլ տվել անվտանգության համակարգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է The National Review-ն:

Համապատասխան տեղեկատվությունը զանգվածային լրատվամիջոցներում հայտնվել Է Կոնգրեսում կայանալիք այն ունկնդրումների նախաշեմին, որոնք նվիրված են Օմար Գոնսալեսի հետ կապված միջադեպին, որն այս ամսին ավելի վաղ դանակով զինված սողոսկել էր Սպիտակ տան տարածք եւ հասցրել Է վազելով անցնել մի քանի դահլիճ՝ նախքան Գաղտնի ծառայության գործակալների կողմից բռնվելը: Մինչեւ բռնվելը նա հասցրել Էր վնասազերծել կին-գործակալներից մեկին:    

Հանրապետական Ջեյսոն Չաֆետզի խոսքով, որը մասնակցում Է Ներկայացուցիչների պալատի գլխավոր քննչական կոմիտեի նիստերին, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունից եւ հետագա վերակազմումից հետո Գաղտնի ծառայությունը դարձել է չափազանց «քաղաքականացված». վերջինիս տնօրեններ են սկսել նշանակել «քաղաքական դրածոների», այլ ոչ թե պրոֆեսիոնալ զինվորականների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am