ExxonMobil-ը դադարեցրել է «Ռոսնեֆտի» հետ 10 համատեղ ծրագրերից 9-ը

Armenpress 11:33, 30 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների ExxonMobil նավթային հսկան «Ռոսնեֆտի» հետ 10 համատեղ ծրագրերից 9-ը դադարեցրել Է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել Է ընկերության մամուլի ծառայության ներկայացուցիչ Ալան Ջեֆերսը:

«ExxonMobil-ի եւ «Ռոսնեֆտի» միջեւ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը նախատեսում Է տասը համատեղ ծրագրերի իրագործում, ներառյալ հետախուզումը եւ պոտենցիալ արդյունահանումը Սեւ ծովի ափամերձ ծանծաղուտում, Արկտիկայում եւ Արեւմտյան Սիբիրում: ExxonMobil-ը 10 համատեղ ծրագրերից 9-ը դադարեցրել Է մինչեւ սահմանված վերջին ժամկետը՝ սեպտեմբերի 26-ը»,- ասել Է Ջեֆերսը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am