Մամիկոնյանց փողոցում յուրացնելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Armenpress 17:54, 22 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 20-ին` ժամը 13.30-ին, Մամիկոնյանց փողոցի թիվ 23/1 շենքի մոտից բերման է ենթարկվել 1987թ. ծնված Վահե Մ.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Վահե Մ.-ն սեպտեմբերի 19-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am