Ստամբուլում լայնածավալ գործողության արդյունքում մի քանի հարյուր մարդ է ձերբակալվել

Armenpress 10:19, 22 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Անվտանգության վարչությունը շուրջ 14 հազար 500 ոստիկանի մասնակցությամբ լայնածավալ գործողություն է իրականացրել Ստամբուլում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber-ը:

Գործողության արդյունքում ձերբակալվել է 610 մարդ: Նրանք մեղադրվում են տարբեր հանցագործություններ իրականացնելու, այդ թվում և թմրամիջոցներ տարածելու մեջ:

Հաղորդվում է, որ սա այս տարվա ընթացքում Ստամբուլի անվտանգության վարչության կողմից իրականացված ամենալայնամասշտաբ գործողությունն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am