Փլուզվել է Թբիլիսիի Սուրբ Մինաս եկեղեցու ծածկի մի մասը

Armenpress 13:15, 20 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսում, սեպտեմբերի 19-ի մոտ ժամը 18:00-ին փլուզվել է հայկական Սուրբ Մինաս եկեղեցու ծածկի մի մասը: Եկեղեցին գտնվում է Հավլաբար պատմական տարածքում, Գելաթիի 13 հասցեում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով yerkramas.org-ը, հենց այդ ժամանակ նույն վայրում Հայ Առաքելական եկեղեցու վրացական թեմին կից «Հայարտուն» մշակութային կենտրոնում անցկացվում էր հանդիպում հայ համայնքի և Վրաստանի վարչապետի խորհրդական Գուրամ Օդիշարիայի հետ, ում  տեղեկացրել են դեպքի մասին:

Սուրբ Մինասն այն հինգ եկեղեցիների ցանկում է, որոնք վրացական իշխանությունը տարիներ շարունակ խոստանում է վերականգնել և դիտարկել դրանց փոխանցման հարցը Հայ Առաքելական եղեկեցուն: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am