Համացանցում է Kill Dim հումորային մուլտֆիլմի նոր սերիան

Armenpress 21:59, 19 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Youtube սոցիալական կայքում արդեն հասանելի է Kill Dim հումորային մուլտսերիալի նոր սերիան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հումորային մուլտեսերիալի արտադրությամբ զբաղվում է Kill Dim production ընկերությունը: Մուլտսերիալում դիպուկ կերպով ներկայացվում են ադրբեջանական բանակում առկա թերությունները:

Մուլտսերիալը մեծ ժողովրդականություն է վայելում ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ադրբեջանում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am