Լեհաստանը, Ուկրաինան և Լիտվան համատեղ ռազմական բրիգադի ստեղծման համաձայնագիր են ստորագրել

Armenpress 20:49, 19 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի, Ուկրանիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 19-ին Վարշավայում համաձայնագիր են ստորագրել համատեղ ռազմական բրիգադ ստեղծելու մասին, որը կնպաստի տարածաշրջանում համագործակցության ամրապնդմանը և կմասնակցի խաղաղապահ միջոցառումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս միջազգային նոր ռազմական ստորաբաժանումը ստացել է LITPOLUKRBRIG անվանումը:

Ինչպես հաղորդում է Լեհաստանի պաշտպանության նախարարությունը, նոր ռազմական ստորաբաժանումը  կգործի ՄԱԿ-ի և Եվրամիության հովանու ներքո: Բրիգադի գործունեության գլխավոր ուղղությունը կլինի մասնակցությունը խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային միջոցառումներին, ինչպես նաև տարածաշրջանում ռազմական համագործակցության ամրապնդմանը:

Երեք երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում համաձայնեցվել են նաև համաձայնագրի տեխնիկական պայմանները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am