Համաշխարհային բանկը 2,5 մլրդ դոլար է հատկացրել Ուկրաինային

Armenpress 16:11, 19 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկը խոստացված 3,5 մլրդ դոլարից 2,5 մլրդ դոլար Է այս տարի հատկացրել Ուկրաինային տնտեսությունն ու սոցիալական հատվածը զարգացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀԲ-ի՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահ Լորա Թաքը հայտնել Է Ուկրաինա իր աշխատանքային այցի արդյունքների վերաբերյալ կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում:

Թաքի գնահատումների համաձայն՝ Ուկրաինայում խորանում Է տնտեսական ճգնաժամը, բարձր է աշխարհաքաղաքական լարվածությունը: Մինչդեռ Ուկրաինայի քաղաքացիներն իրենց կառավարությունից պահանջում են արդյունավետ կառավարում, տնտեսական աճի արագացում, որակյալ աշխատատեղերի ստեղծում, ծառայությունների մատուցման կատարելագործում եւ կենսամակարդակի բարձրացում մինչեւ Եվրոպայի հետ համադրելի մակարդակ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am