Չինաստանը ռեկորդային գումարով տուգանել Է բրիտանական դեղագործական ընկերությանը
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի դատարանը ռեկորդային գումարի՝ գրեթե կես միլիարդ դոլարի տուգանք Է դրել բրիտանական դեղագործական ընկերության վրա՝ բժիշկներին եւ հիվանդանոցների ղեկավարությանը կաշառքներ տալու համար:
ՉԺՀ-ի իշխանությունները պնդում են, որ GlaxoSmithKline ընկերությունը կաշառքների օգնությամբ առաջ Էր մղում իր արտադրանքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ընկերության մի քանի ղեկավարներ, ներառյալ չինական ստորաբաժանման ղեկավար Մարկ Ռեյլին, ազատազրկման են դատապարտվել 2-ից մինչեւ չորս տարի ժամկետով:
Ընկերությունը հայտարարել Է, որ պաշտոնապես ներողություն Է խնդրել Չինաստանի կառավարությունից ու քաղաքացիներից:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ