Փրկարարներն օգնության են հասել բնակարանում արգելափակված քաղաքացիներին

Armenpress 16:01, 19 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 18-ին` ժամը 21.29-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից,  դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am