Եվրոպական օլիմպիական խաղերին կխաղարկվեն նաեւ Ռիոյի. օլիմպիադայի ուղեգրեր

Armenpress 22:03, 18 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում 2015 թվականին անցկացվելիք Եվրոպական առաջին օլիմպիական խաղերին նախատեսվում Է 49 երկրների շուրջ 6000 մարզիկների մասնակցությունը:

  Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, կխաղարկվի մեդալների 230 հավաքածու, իսկ Խաղերի ծրագրում ընդգրկված 31 մարզաձեւերից 7-ում՝ հրաձգություն, թեքվոնդո, հեծանվասպորտ, լող, սեղանի թենիս, տրիաթլոն եւ լողափնյա փոլեյբոլ, կխաղարկվեն 2016 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրեր:     

Ինչպես տեղեկացրեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը, Խաղերի կազմակերպիչներն իրենց կողմից մրցումների ծրագրում ընդգրկել են սամբոն:

Հայաստանի մարզիկների մասնակցությունն այս մրցաշարին պաշտոնապես դեռ հաստատված չԷ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am