«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները մեքենա չեն. Լուիս Էնրիկե

Armenpress 21:49, 18 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները մեքենա չեն եւ չեն կարող միշտ միեւնույն բարձր մակարդակով հանդես գալ:

 Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իսպանական մամուլն , այս մասին նշել Է «Բարելոնա» ֆուտբոլի ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն` մեկնաբանելով իր թիմի հասցեին հնչող քննադատությունը:

«Իմ նպատակն Է լավագույնս օգտագործել բոլոր ֆուտբոլիստներին բոլոր մրցաշարում: Ես չեմ կարող ամեն մի առաջնության եւ միջազգային մրցաշարի համար առանձին դարպասապահ կամ այլ խաղացող ունենալ»,- ասել Է Էնրիկեն:

Մասնավորապես, «Բարելոնա»-ին քննադատել են Չեմպիոնների լիգայի` Կիպրոսի «Հապոել» թիմի հետ մրցամարտում ոչ վառ խաղ ցուցադրելու համար, ինչը եւ նյարդայնացրել Է թիմի գլխավոր մարզիչին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am