Պորոշենկոն Ղրիմի խնդրի ռազմական լուծում չի տեսնում

Armenpress 19:40, 18 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի խնդիրը կձգձգվի երկար տարիներ, ռազմական լուծման մասին այժմ խոսք լինել չի կարող: «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ` այդ մասին ԱՄՆ-ի Կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: «Պայմաններ չկան, որոնց դեպքում ինչ որ մի ժամանակ մենք կհաշտվենք Ղրիմի օկուպացիայի հետ...Ես չեմ խոսում ղրիմյան խնդրի ռազմական լուծման մասին, դա երկար տարիների խնդիր է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Պորոշենկոն:

 Ղրիմը դարձել է ռուսական տարածաշրջան` մարտին տեղի ունեցած հանրաքվեի միջոցով, որում տեղի բնակչության մեծամասնությունն, ովքեր չէին ճանաչում փետրվարյան հեղափոխության միջոցով իշխանության եկած Ուկարիանայի նոր ղեկավարությանը, քվեարկեցին ՌԴ-ի կազմ ներառվելու օգտին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am