«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կատարվել է 2,2 մլն դոլարի առքուվաճառք

Armenpress 16:34, 18 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում սեպտեմբերի 17-ին կատարվել է 2,2 մլն դոլարի առքուվաճառք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի պահանջարկը կազմել է 407.00 դրամ, առաջարկը` 407.25 դրամ:

Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում գործարքներ չեն կայացել:

Օգոստոսի 13-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 410.29 դրամ, օգոստոսի 14-ին` 408.90, 15-ին` 407.85: Օգոստոսի 16-ին, 17-ին և 18-ին առքուվաճառք չի կատարվել: Օգոստոսի 19-ին միջին փոխարժեքը կազմել է 407.51 դրամ, 20-ին` 407.93, 21-ին, 23-ին և 24-ին գործարք չի կատարվել: Օգոստոսի  25-ին դոլար/դրամ  միջին փոխարժեքը կազմել է 409.60 դրամ,  26-ին` 410.50, 27-ին գործարք չի կատարվել: Օգոստոսի 28-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 411.68, 29-ին` 411.75 դրամ: Օգոստոսի 30-ին և 31-ին, ինչպես նաև սեպտեմբերի 1-ին և 2-ին արտարժեւյթի առքուվաճառք չի կատարվել:  Սեպտեմբերի 3-ին դոլար/դրամ  միջին փոխարժեքը կազմել է 410.47, սեպտեմբերի 4-ին` 409.68, իսկ սեպտեմբերի 6-ին, 7-ին, 8-ին, 9-ին,10-ին և 11-ին առքուվաճռք չի կատարվել: Սեպտեմբերի 12-ին միջին փոխարժեքը կազմել է 409.00 դրամ:  Սեպտեմբերի 13-ին, 14-ին և 15-ին փոխարժեքի առքուվաճառք չի կատարվել: Սեպտեմբերի 16-ին միջին փոխարժեքը կազմել է 408.50, սեպտեմբերի 17-ին` 407.02 դրամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am