Apple-ը նոր iPad-ները կներկայացնի հոկտեմբերի 21-ին

Armenpress 12:07, 18 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը իր պլանշետային համակարգիչների նոր սերունդը կներկայացնի հոկտեմբերի 21-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Dot հրատարակությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Սպասվում Է, որ միջոցառմանը կցուցադրվի լիաչափ iPad-ի վեցերորդ սերունդը, ինչպես նաեւ կոմպակտ iPad mini-ի երրորդ սերունդը: Ինչպես եւ անցյալ տարվա մոդելները՝ iPad Air-ը եւ iPad mini 2-ը, նոր պլանշետները, ըստ կանխատեսումների, կունենան 9,7 եւ 7,9 դյույմ անկյունագծով Էկրաններ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am