Անկախությունը ֆուտբոլի հետ կապ չունի. Ժերար Պիկե

Armenpress 21:58, 17 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի եւ «Բարսելոնա» ակումբի խաղացող Ժերար Պիկեն հայտարարել Է, որ եթե Կատալոնիա մարզը  հանրաքվեի արդյունքում անջատվի Իսպանիայից, ապա նա կշարունակի խաղալ հավաքականի կազմում: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իսպանական մամուլը:

«Անկախությունը ֆուտբոլի հետ որեւէ կապ չունի, եւ ես, որպես կատալոնացի, կմասնակցեմ Իսպանիայի կազմից Կատալոնիայի առանձնանալու հանրաքվեին, բայց, միաժամանակ, կշարունակեմ հանդես գալ Իսպանիայի հավաքականի կազմում. մեկը մյուսին չի խանգարում»,- ասել Է Պիկեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am